‘
ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հարկերի վճարումից խուսափելու համար տուգանվել է 1,2 միլիոն դոլարով, հաղորդում է Catalunya Radio-ն:
Այդպիսի որոշում կայացրել է բրազիլական դատարանը՝ համարելով, որ հարձակվողը անբարեխիղճ է գործել՝ փորձելով փակել գործընթացը:
Տուգանքը տարածվում է Նեյմարի, նրա ծնողների ու երեք ընկերությունների վրա, որոնք զբաղվում են 25-ամյա ֆուտբոլիստի գործերով:
Նեյմարը, որը ամռանը «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխվեց, մեղադրվում է 2011-13 թվականներին օրենքը խախտելու մեջ:
‘