‘Նեյմարին կարող են որակազրկել 12 խաղով’

707

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարին սպառնում է երկարատեւ որակազրկում` Բրազիլիայի առաջնությունում «Գրեմիոյի» հետ խաղում ստացած կարմիր քարտի համար:

Նեյմարը կարմիր քարտ է ստացել մրցակցի պաշտպան Պարայի վրա կանգնելու համար: Համաձայն կանոնակարգի, այժմ նա կարող է որակազրկվել 12 խաղով, տեղեկացնում է Superesportes-ը:

Նշենք, որ այս մրցաշրջանում Նեյմարը արդեն մեկ անգամ հեռացվել է խաղադաշտից:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայի արդարադատության նախարարը կապ է ունեցել մաֆիայի հետ’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Գրիգորյան. Պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը ‘