‘
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Նշվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստի շրջապատից մի մարդ (դատելով ամենից, խոսքը 26-ամյա խաղացողի հոր, և միևնույն ժամանակ գործակալի մասին է) երկու օր առաջ Նեյմարի ծառայություններն առաջարկել է կատալոնական ակումբին:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր «Բարսելոնա»-ն, մադրիդյան ակումբում մնալու որոշում էր կայացրել:
‘