‘Նեյմարի հայր. «Նեյմարի և Էնրիկեի միջև խաղաղություն է» ‘

953

‘

Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հայրը նշել է, որ իր որդին լավ հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Խոսել եմ Նեյմարի հետ և հասկանում եմ նրան: Սակայն հիմա նրա և Էնրիկեի միջև խաղաղություն է: Նեյմարը երիտասարդ է և այս տարիքում նրա հետ կարող է ամեն ինչ լինել»,- ասել է ֆուտբոլիստի հայրը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սևիլյա»-ի դեմ խաղում հարկադրված փոփոխությունը վշտացրել է Նեյմարին, որի պատճառով վերջինս բարկացել է թիմի գլխավոր մարզչի վրա:

‘

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Յուրգեն Կլոպին փոխարինելու է Թոմաս Տուխելը’
Հաջորդ հոդվածը‘Ռամոսը գլխավորում է վերջին 10 տարիներում ամենաշատ գոլեր խփած պաշտպանների ցուցակը(տեսանյութ)’