‘Նեյմարի նկատմամբ 3 անգամ ավելի շատ են խախտում կանոնները, քան Մեսսիի’

733

Ինչպես հաղորդում է իսպանական Marca-ն՝ «Բարսելոնայի» նոր բրազիլացի աստղի հանդեպ ավելի շատ են խախտում խաղի կանոնները, քան Լեո Մեսսիի նկատմամբ: Մեկնարկած «Լա Լիգայի» առաջին 5 խաղերում  Նեյմարի նկատմամբ մրցակիցները 23 ագամ են խախտել կանոնները, այնինչ Մեսսիին խախտման միջոցով կասեցրել են ընդամենը 7 անգամ: Այս ամենը չի խանգարում բրազիլացուն լավ խաղ ցուցադրել. թեև Նեյմարը «Լա Լիգայում» դեռևս չի խփել առաջին գոլը, նա հասցրել է կատարել 4 գոլային փոխանցում, նրանից շատ՝ գոլային փոխանցում է կատարել միայն Սեսկ Ֆաբրեգասը: Marca-ն հաղորդում է նաև, որ «Տատա»  Մարտինոն կարող է այսօր տեղի ունենալիք «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում Նեյմարին թողնել պահեստայինների նստարանին՝ նրա փոխարեն դաշտ դուրս բերելով Ալեքսիս Սանչեսին կամ Տելյոյին:

Նախորդ հոդվածը‘Ստեփանակերտում բացվել է Արցախի Հանրապետական բ/կ նոր համալիրը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում կալանավորել են ընդդիմության առանցքային առաջնորդներից մեկի որդուն’