‘
2012թ. մարտին «Բարսելոնան» «Սանթոսի» հետ նախնական համաձայնության էր եկել, որ բրազիլական ակումբի հարձակվող Նեյմարը «Բարսելոնա» կտեղափոխվի 58 միլիոն եվրոյի դիմաց:
Մի քանի օր առաջ բրազիլացուն ձեռք բերելու փորձ է արել ֆրանսիական ՊՍԺ-ն, սակայն «Սանթոսը» մերժել է` հայտարարելով, որ «Բարսելոնայի» հետ գործարքն արդեն կանխորոշված է:
«Սանթոսի» եւ «Բարսելոնայի» միջեւ ձեռք բերված համաձայնագրում կա կետ, ըստ որի, եթե Նեյմարը «Բարսելոնա» չտեղափոխվի, ապա «Սանթոսը» կատալոնյան ակումբին որպես տուգանք ստիպված պետք է վճարի մոտ 40 մլն եվրո, հաղորդում է իսպանական Sport պարբերականը:
Հիշեցնենք, որ Նեյմարը «Սանթոսի» հետ պայմանագիր ունի մինչեւ 2014 թվականը:
Նշվում է, որ հարձակվողը կարող է «Բարսելոնա» տեղափոխվել 2013 թվականին:
‘