‘
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի և հարձակվող Նեյմարի միջև փոխհարաբերություններն ավելի ու ավելի լարված են դառնում: Այս մասին հաղորդում է Lefigaro.fr-ն:
Բրազիլացուն դուր չեն գալիս մրցակից թիմի խաղերի տեսավերլուծությունները, որոնց մարզիչը շատ է ուշադրություն դարձնում:
Նեյմարի կարծիքով՝ դրանք շատ ժամանակ եմ խլում: Վերջինս նաև դժգոհ է, որ Էմերին իրեն չի տվել բոլոր ստանդարտների իրացման իրավունքը, այլ դա բաժանել է իր և Կավանիի միջև:
Աղբյուրները նշում են, որ իսպանացի մասնագետը թիմի նորեկին նույն կերպ է վերաբերում, ինչպես և մնացած ֆուտբոլիստներին՝ ուշադրություն չդարձնելով նրա աստղային կարգավիճակին, ինչը դուր չի գալիս Նեյմարին:
ՊՍԺ-ում Նեյմարը մոտ է իր հայրենակիցների՝ Դանի Ալվեսի, Տիագո Սիլվայի և Լուկաս Մոուրայի հետ ու նրանց հետ զրույցների ժամանակ չի նշվում ու արտաբերվում Էմերիի անունը:
‘