‘Նեյմարն այլևս «Բարսելոնա»-ի խաղացող չէ’

2745

Բրազիլացի հարձակվող Նեյմարն այլևս ոչ մի պայմանագրային պարտավորություներ չունի «Բարսելոնա»-ի հետ: Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը: 

Իսպանական գրանդի հաշվին 222 մլն եվրո գումար է փոխանցվել, որը նշված է եղել 25-ամյա հարձակվողի հրաժարագնում: Վճարման մասին «կապտանռնագույններ»-ը ծանուցում են ուղարկել ՈՒԵՖԱ: Այսպիսով, Նեյմարին այլևս ոչինչի չի խանգարում ՊՍԺ տեղափոխվելու համար:

Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Բրազիլիայի հավաքականի ավագը բուժզննում է անցել փարիզյան ակումբում՝ առանց «Բարսելոնա»-ի ղեկավարության թույլտվության: Այնուհետև հայտնի դարձավ, որ Լա Լիգան մերժել է ֆրանսիական ակումբի՝ 222 մլն եվրո կազմող վճարը, սակայն հետո Ֆրանսիական ֆուտբոլային լիգան պաշտոնապես իր դժգոհությունը հայտնեց՝ կապված իրենց իսպանացի գործընկերների որոշման հետ և պատրաստակամություն հայտնեց՝ ՊՍԺ-ին իրավաբանական օգնություն:

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը ստացել է Սարի թաղի դեպքերի գործով գանգատները’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն կփորձի Նեյմարին փոխարինել Ազարով’