‘
CIES-ի օբսերվատորիայում հատուկ ալգոռիթմ են մշակել, որը մի շարք գործոնների հիմա վրա հաշվում է խաղացողի արժեքը։ Այդ գործոնների թվում են. այն թիմի խաղը, որտեղ նա հանդես է գալիս, ֆուտբոլիստի խաղը, ազգային հավաքականում և ակումբում խաղացողի կարգավիճակը, խաղացողի գործող պայմանագրի ժամկետը, տարիքը, դաշտում դիրքը և այլն։
Ամենաթանկ խաղացողները հանդես են գալիս ԱՊԼ-ում։ Անգլիայում իր արժեքով 10-րդ խաղացող Էրիկ Դայերը (85 մլն եվրո), 12 մլնով ավելի թանկ է, քան Իսպանիայում Անդրե տեր Շտեգենը (73 մլն)։ Ամենաթանկարժեք խաղացողը «Բարսելոնայի» ներկայացուցիչ Նեյմարն է։ Հետո «Տոտենհեմից» Դելե Ալլին և Հարի Քեյնն են, իսկ նրանցից հետո Ոսկե գնդակի 5-ակի մրցանակակիր Լիոնել Մեսսին։
Նշենք, որ Ոսկե գնդակի եռակի մրցանակակիր 32-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն չի հայտնվել աշխարհի ամենաթանկարժեք խաղացողների տասնյակում։ CIES-ի կարծիքով պորտուգալացուն կարելի է գնել 112 մլն եվրոյով։
‘