‘
«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքի նոր հրատարակությունում: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo պարբերականը։
22-ամյա հարձակվողն առաջին ֆուտբոլիստն է պատմության մեջ, ով հեթ-տրիկ է գրանցել Չեմպիոնների լիգայի և Լիբերտադորեսի գավաթի խաղարկություններում։ Չեմպիոնների Լիգայի 2013 թ. դեկտեմբերի 11-ին՝ մրցաշարի խմբային փուլում Նեյմարը երեք գոլ է խփել «Սելթիկի» դարպասը: Իսկ 2012-ի մարտի 8-ին՝ Հարավային Ամերիկայի Լիբերտադորեսի գավաթում Նեյմարի խփած երեք գոլերը բրազիլական «Սանթոսին» 3:1 հաշվով հաղթանակ են բերել «Ինտերնասիոնալի» դեմ խաղում։
‘