Նեյմար․ Պելեն լավագույնն է պատմության մեջ

386

Բրազիլիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի 30-ամյա հարձակվող Նեյմարը սոցիալական ցանցերում արած գրառումով աջակցություն է հայտնել աշխարհի եռակի չեմպիոն, 82-ամյա բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեին, որը մահամերձ է քաղցկեղի, երիկամների եւ սրտի անբավարարության հետեւանքով։

«Ֆուտբոլը նրա թագավորությունն է։ Նրան պաշտել են, նա ներշնչանքի աղբյուր է եղել երիտասարդների համար։ Նա կառուցել է կայսրություն, բարձրացրել է բոլոր ոսկե գավաթները։ Նա ընդամենը լավագույնը չէր, նա լավագույնն է պատմության մեջ»,- գրել է Նեյմարը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պելեն արդեն հրաժեշտ է տվել ընտանիքի անդամներին եւ ընկերներին, քանի որ նրա կյանքը փրկելու հույս գրեթե չկա։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ը թալիբներին կոչ է անում չեղարկել կանանց իրավունքները ոտնահարող կարգադրությունները
Հաջորդ հոդվածըԱրգենտինացիների 43,7 տոկոսը պատրաստ է երկրի նախագահ ընտրել Մեսսիին