Նեյմար․ Փարիզում Մեսսին զգաց, թե ինչ է դժոխքը

125

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախկին խաղացող, Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» նորեկ, Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատմել է, որ փարիզյան ակումբի նախկին խաղացող, ամերիկյան «Ինտեր Մայամիին» միացած աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ծանր ժամանակներ է ապրել ՊՍԺ-ում նախորդ երկու տարիներին։

«Մեսին դրախտային ժամանակներ ապրեց Արգենտինայի հավաքականում՝ նվաճելով բոլոր տիտղոսները։ Իսկ Փարիզում նա զգաց, թե ինչ է դժոխքը։ Ես էլ նրա հետ զգացի, թե ինչ է դա։

Մենք ՊՍԺ էինք տեղափոխվել մեր առավելագույնը ցուցադրելու, Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու, պատմություն կերտելու համար։ Դրա համար էինք մենք միավորվել Փարիզում։ Ցավոք՝ մենք չհասանք հաջողության։ Ես կարծում եմ՝ նրան անհիմն էին քննադատում ՊՍԺ-ում աշխատանքի համար։ Բոլորն էլ գիտեն, որ նա նվիրված էր իր գործին»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Globo Esporte-ն։

Նախորդ հոդվածըԻնդոնեզիայի մայրաքաղաքում մեկնարկել է ASEAN-ի գագաթնաժողովը
Հաջորդ հոդվածըՈւկրաինայի ՊՆ նոր ղեկավարը ԱՄՆ-ի կամակատարը կլինի