‘Նեյմար. «Ես երջանիկ կլինեի, եթե 3 հավակնորդների թվում հայտնվեր «Բարսելոնայի» մեր եռյակը՝ ես, Մեսսին և Սուարեսը»’

998

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը կարծիք է հայտնել, այն մասին, որ ինքն արժանի է լինելու հեղինակավոր «Ոսկե Գնդակ» մրցանակի ֆինալիստների եռյակում: Տարվա արդյունքներով լավագույն ֆուտբոլիստին շնորհվող մրցանակի հանձնման արարողությունն այս տարի կկայանա հունվարի 11-ին:

«Կարծում եմ՝ այն ամենի համար, ինչ ես անում եմ, արժանի եմ լինելու ֆինալիստների եռյակում: Ես երջանիկ կլինեի, եթե 3 հավակնորդների թվում հայտնվեր «Բարսելոնայի» մեր եռյակը՝ ես, Մեսսին և Սուարեսը: Հաշվի առնելով մեր խաղը և «Բարսելոնայի» շահած մրցանակները՝ մենք պետք է հայտնվենք եռյակում», — Globo Esporte-ին տված հարցազրույցում ասել է Նեյմարը:

Հիշեցնենք, որ մրցանակին հավակնում են 23 ֆուտբոլիստներ, իսկ 3 ֆինալիստների անունները կհրապարկվեն նոյեմբերի 30-ին:

Նախորդ հոդվածը‘Լիոնել Մեսսի՝ 600 հանդիպում, 470 գոլ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Մարկ Տվենը. նա պաշտում էր կատուներին’