‘
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հերքել է փարիզցիների գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ կոնֆլիկտի լուրը։ Նա խնդրել է դադարեցնել նման լուրերի տարածումը։ Ավելի վաղ հաղորդվել էր, թե ֆուտբոլիստը դժգոհ է մասնագետի աշխատանքի մեթոդներից։
— Ես ոչ մի տարաձայնություն չունեմ ոչ Կավանիի, ոչ էլ Էմերիի հետ։ Փարիզում ինձ ամեն ինչ դուր է գալիս,- Նեյմարին է մեջբերում Le Parisien-ը։- Այդ լուրերը տհաճ են, ուստի խնդրում եմ դադարեցնել դրանց տարածումը։ Ինձ ամենաշատը սուտն է նյարդայնացնում։ Մարդիկ կհավատան դրան այնքան ժամանակ, քանի դեռ ես չեմ ասել ճշմարտությունը։ Ես մտադիր եմ հաղթել փարիզեցիների և Բրազիլիայի հավաքականի հետ։
Նեյմարը խոստովանել է, որ ակումբային նվաճումներն իր համար ավելի կարևոր են, քան անհատական պարգևները։
— Ոսկե գնդակը երազանք է։ Ակնհայտ է, որ այն իմ նպատակն է։ Բայց դա այն մրցանակը չէ, որի մասին պետք է հիմա մտածեմ։ Առաջին հերթին ես պետք է հոգ տանեմ ակումբի շահերի մասին, չէ՞ որ մեր ամբողջ թիմը ուզում է հաստատել իր հավակնությունները Չեմպիոնների լիգայում։ Փառք Աստծո, ես արդեն հաղթել եմ Չեմպիոնների լիգան։ Ես գիտեմ այդ զգացողությունները և ուզում եմ վերապրել դրանք իմ նոր թիմի հետ։ Միայն այն ժամանակ, երբ հաղթենք կոլեկտիվ մրցանակներ, կգա անհատական պարգևների մասին մտածելու ժամանակը,- բրազիլացուն է մեջբերում Goal-ը։
‘