‘Նեյմար. «Ինձ դուր է գալիս Պեդրոյի խաղը»’

1196

Բրազիլացի աստղը զրուցել է Mundo Deportivo-ի լրագրող Ֆրանսեսկ Պերերնաուի հետ, իր խաղընկերների, Բարսայում իր առաջին խփած գնդակի և Կատալոնիայում իր կյանքի մասին:

Մեսսիի մասին չեմ հարցնի, պետք է որ հոգնեցրած լինեն ձեր հարաբերությունների վերաբերյալ հարցերով:

Խնդիր չկա, ես կպատասխանեմ: Լեոն ինձ շատ լավ է վերաբերվում, նա իմ կուռքն է, և ես հույսով եմ նրա հետ շատ բաների հասնել:

Խոսենք այլ խաղացողների մասին, օրինակ՝ Ինյեստայի:

Աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, տպավորում է, թե ինչ թեթևությամբ է նա շարժվում, անհավատալի է:

Իսկ Չավի՞ն:

Նա խաղը կարդալու փայլուն պատկերացում ունի:

Շարունակենք դաշտի կենտրոնով, Բուսկետսը ՞:

Նա նույնիսկ ավելի հանգիստ է, քան Չավին, բայց ամենակարևորը նրա կատարած կարևորագույն աշխատանքն է դաշտում:

Ինչպես են ձեր երկրում ասում ութոտնու՞կ (pulpo)

Poupo

Այդպես են անվանում Բուսկետսին:

Որովհետև կարողանում է գործել խաղադաշտի բոլոր հատվածներում:

Ով է ավելի արագ, Դանի Ալվե՞շը, թե Ժորդի Ալբան:

Երկուսն էլ շատ արագ են և ուժեղ:

Պեդրո՞ն:

Ամեն ինչ անում է: Աշխատում, խփում, հարձակվում, պաշտպանվում: Սա այն ֆուտբոլիստն է, ով ինձ շատ է զարմացրել:

Զգացվում է. մնում էր միայն Նեյմարը գար և Պեդրոն «հեթ-տրիկ» ձևակերպեց:

(Ծիծաղում է) Կրկնեմ՝ շատ հզոր է:

Խոսենք Ալեքսիսից:

Շատ հմուտ է և շատ արագ:

Եթե անկեղծ, հասկանո՞ւմ ես նրան երբ այդքան արագ է խոսում:

Այո, ամբողջովին, իմ այն խաղընկերներից է, ում հետ շատ եմ շփվում:

Ո՞ւմ հետ ես ամենից շատ զրուցում:

Բոլորի, բայց առավել շատ՝ Ադրիանոյի, Ալվեշի և Ալեքսիսի հետ:

Գիտե՞ս, որ Սեսկը մնում է:

Այո իհարկե..

Լավագույնների՞ց է:

Ֆանտաստիկ է, ինձ տպավորում է նրա՝ դաշտը տեսնելու կարողությունը: Ես մի լավ ընկեր ունեմ Բրազիլիայում և երբ գնամ, նրա ստորագրությամբ մարզաշապիկ կտանեմ ինձ հետ:

Շարունակենք. Պիկեն…

Շատ հզոր պաշտպան է, բարձր որակներով: Ինձ ասել են, որ առջևում էլ է ուժեղ:

Եվ պաշտպանությունում նրա խաղընկերը` Մասչերանոն:

Եվս մեկ փայլուն ֆուտբոլիստ, շատ լավ է հսկում և լավ պաշտպան է:

Կոպիտ է…

Այո մի փոքր կոպիտ խաղացող է:

Վալդե՞սը…

Շատ լավ անձնավորություն է, նաև՝ լավ դարպասապահ:

Քեզ դո՞ւր է գալիս Պինտոյի սանրվածքը:

Այո, բայց իմ մազերը կարճ են դրա համար: Նրան շատ է սազում:

Նախընտրու՞մ ես կարճ սանրվածք:

Այո, չեմ փոխի տեսքս:

Ո՞ւմ հետ ես քննարկում քո իմիջը, մորդ կամ ընկերուհուդ:

Ես եմ որոշում, միայն ես:

Կարճ փոխանցումների վարժություններ անու՞մ էիք «Սանթոսում:

Այո, բայց ոչ այստեղի ռիթմով, գնդակը շատ ավելի արագ են խաղարկում, քան ես եմ սովորել:

Մտածո՞ւմ եք Մադրիդի մասին:

Ոչ, հանդերձարանում չենք խոսում Մադրիդի մասին:

Վստա՞հ եք:

Սևեռված չենք «Ռեալ Մադրիդի» վրա, կան ուրիշ թիմեր էլ, որոնք ուշադրության են արժանի:

Այստեղ արդեն խփել ես քո առաջին գոլը, որը ամենաբարդ գոլը չէր քո կարիերայում:

Ոչ բարդ չէր, շատ լավ խաղարկված գրոհ էր: Սեսկը ինձ շատ հարմարավետ փոխանցում կատարեց: Կարևոր չէր, բայց առանձնահատուկ էր:

Ու՞մ նվիրեցիր:

Ընտանիքիս:

Արդեն ապրում ես Բարսելոնայում. քեզ դու՞ր է գալիս:

Այո, մեծ քաղաք է, բայց միևնույն ժամանակ հարմար է տեղաշարժվելու համար:

Երբ մտնում եք հանդերձարան, ինչպե՞ս եք այն զգում:

Բոլորը շատ ուրախ են, Լեոն, Դանին…

Հանդերձարանում  «դեդովշինա» կա՞:

Ոչ, մինչ այս պահը շատ լավ են վերաբերվում:

Դու հանգստանում էիր, երբ իմացար, որ Վիլանովան չի կարող շարունակել իր աշխատանքը:

Տխրեցի շատ, որովհետև սա առողջական խնդիր է: Հուսով եմ, այն բարեհաջող կկարգավորվի: Զրուցել եմ նրա հետ և միշտ շատ բարի էր իմ հետ: Նրան ցանկացա, որ շուտ առողջանա:

Ճանաչու՞մ էիր Տատա Մարտինոյին:

Շատ լավ մարզիչ է: Հետևել եմ, թե ինչպես է աշխատում այլ թիմերում և այժ կարող եմ ասել, որ այն է, ինչ մտածում էի նրա մասին:

Մեսսին ասում է որ սկսել եք իրար հասկանալ նաև խաղադաշտում…

Այո, նրան և բոլորին, պետք է հարմարվել, թե ինչպես են խաղում բոլորը: Պետք է ճանաչել, թե ինչպես են գործում այլ դիրքերում ևս, որովհետև ամենակարևորը թիմն է, և նրա լավ խաղը:

Հարմարվու՞մ ես Բարսայի ոճին:

Այո, բարդ մեխանիզմ չէ:

Ի՞նչ ես խոստանում երկրպագուներին:

Ես հուսով եմ՝ վերադարձնել այն, ինչ նրանք են ինձ տալիս:

Քեզ շատ են հարվածում խաղադաշտում. սադրու՞մ ես:

Ոչ, ոչ մեկին ոչինչ չեմ ասել:

Միգուցե պատճառն այն է, որ գնդակով շա՞տ ես լինում:

Ոչ, ուղղակի նրանք են ուշանում:

Բրազիլիայո՞ւմ էլ էր այդպես:

Այո, նույնը այնտեղ էր:

Դու պի՞նդ ես:

Այո, արդեն վաղուց:

Ասում են, որ պետք է քաշդ ավելացնես:

Ոչ, նման խնդիր չկա, ես զրուցել եմ բժիշկների հետ և համարում եմ, որ այսպես ճիշտ է շարունակելը:

Ծանո՞թ ես «Mundo Deportivo-ին»:

Այո, իհարկե:

Ամենայն հաջողություն:

Շնորհակալ եմ շատ:

Նախորդ հոդվածը‘ՄԵծ Բրիտանիայի վարչապետը սխալ է համարում Սոչիի օլիմպիադայի բոյկոտը’
Հաջորդ հոդվածը‘Գործազրկությունը Լոռիում նվազում է, որովհետեւ նվազում են մարդիկ’