‘Նեյմար. ««ՊՍԺ»-ն մեզ հայտնի է իր շքեղ ֆուտբոլային շոուներով և ուժեղ ֆուտբոլիստներով»’

1027

Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կհանդիպի ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենին»։ Կապտանռնագույնների հարձակվող Նեյմարը մեկնաբանել է սպասվող դիմակայությունը։

«Դա մեծագույն հանդիպում կլինի երկու մեծ թիմերի միջև, որոնք փայլուն խաղացողներ ունեն։ Դա նշանակում է՝ իսկական ներկայացում է լինելու,-ասել է Նեյմարը «Samba Foot»-ին։ — «ՊՍԺ»-ն մեզ հայտնի է իր շքեղ ֆուտբոլային շոուներով և ուժեղ ֆուտբոլիստներով։

Մեսսին և Սուարեսը մեծագույն ֆուտբոլիստներ են, ովքեր ինձ հետ միասին կփորձեն հնարավորինս օգնել թիմին տիտղոսներ նվաճել։ Մենք մրցաշրջանի ավ հատվածում ենք, և ես վստահ եմ, որ կարող ենք լավագույն արդյունքի հասնել։

Ինչ վերաբերում է մրցակցի ավագ Տյագու Սիլվային, նա աշխարհի լավագույն պաշտպաններից է։ Ինձ համար իսկական պատիվ է նրա հետ խաղալը։ Նա հիանալի մարդ է, և ես կարծում եմ՝ նա շարունակելու է պատմություն կերտել «ՊՍԺ»-ի և Բրազիլիայի հավաքականի հետ»,-ամփոփել է Նեյմարը։

Հավելենք, որ թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա Փարիզում ապրիլի 15-ին։

Նախորդ հոդվածը‘Ռոնալդո. «Ես պատրաստ կլինեի սեփական գրպանից վճարել Մեսսիին գնելու համար»’
Հաջորդ հոդվածը‘Էնրիկեի կարծիքով հնարավոր չէ հաղթել մնացած բոլոր տասը խաղերում’