‘
Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած ուժգին երկրաշարժը կրճատել է Էվերեստի բարձրությունը: Այս մասին գրում է The Huffington Post թերթը՝ հղում կատարելով միանգամից մի քանի խումբ գիտնականների տվյալներին:
Մասնավորապես, UNAVCO երկրաֆիզիկական հետազոտությունների ոչ կոմերցիոն կոնսորցիումի տվյալներով՝ աղետից հետո աշխարհի ամենաբարձր սարի բարձրությունը կրճատվել է մեկ դյումով (2.54 սանտիմետր): Գիտնականների եզրակացությունները հիմնված են ապրիլի 29-ին Ջոմոլունգմայի վրայով անցած «Страж-1» եվրոպական արբանյակի տվյալների վրա:
Իր հերթին՝ շրջակա միջավայրի պահպանման հետազոտությունների Միացյալ ինստիտուտի աշխատակից Ռոջեր Բիլհամը սարի բարձրության կորուստը գնահատում է 1-2 միլիմետր: Փոխարենը, իր տվյալներով՝ նույնպես Հիմալայներին տեղակայված Աննապուրնա լեռնային զանգվածը երկրաշարժի հետեւանքով մեծացել է 20 սանտիմետրով:
Բոլոր գիտնականները ռելիեֆի փոփոխությունը բացատրում են ստորերկրյա հարվածներից հետո երկրակեղեւի լարվածության թուլացմամբ: Երկրաշարժից առաջ երկրաբանական պլատֆորմը լարվածության մեջ էր՝ սեղմված ռետինի նման, իսկ աղետի հարվածներից հետո «թուլացել է»: Դա էլ հանգեցրել է հարթության չափերի փոփոխությունների:
‘