‘
Նեպալի ոստիկանությունը տեղացի կամավորականների հետ համատեղ տեղաբնակների եւ ճանապարհորդների հարյուրավոր մարմիններ է դուրս բերել ապրիլյան ավերիչ երկրաշարժի հետևանքով ձյան հսկայական զանգվածի տակից եւ շարունակում է անհայտ կորած տասնյակ մարդկանց որոնումները, փոխանցում է Reuters-ը:
Մարմինները հայտնաբերվել են Կատմանդուից 60կմ հյուսիս, արեւմտյան ճանապարհորդների մոտ հռչակ վայելող Լանգթանգ գյուղում: Իշխանությունների հաղորդմամբ՝ ամբողջ գյուղը, հյուրերի համար նախատեսված 55 տներով հանդերձ, ծածկվել է ձյան հոծ զանգվածով: «Տեղացի կամավորները եւ ոստիկանությունը փորում են երկումետրանոց ձյան շերտեր, որպեսզի դուրս բերեն մարմինները»,- հաղորդում է շրջանի ոստիկանության պետի օգնականը:
Մինչ այս պահը հայտնի չէր, թե որքան մարդ է եղել Լանգթանգում ձյան տարափի ժամանակ, բայց ենթադրվում է, որ ձյան տակ, դեռեւս, հնարավոր է՝ թաղված լինի շուրջ 100 մարդ:
‘