‘
Նեպալում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով 19 մարդ է զոհվել: BBC-ի փոխանցմամբ, տեղական իշխանությունները հայտնել են, որ Էվերեստի շրջան ուղեւորվող Dornier 228 օդանավում են գտնվել հիմնականում բրիտանացի եւ չինացի 16 ուղեւորներ, եւ 3 մարդուց բաղկացած օդանավի անձնակազմը:
Վթարի պատճառները դեռեւս հայտնի չեն, թեեւ Կատմանդուի օդանավակայանի աշխատակիցը հայտնել է, թե պատճառը կարող էր լինել թռչունի հետ բախումը: Օդանավը թռիչքից քիչ հետո օդում անսովոր մանեւր է կատարել, որից հետո օդաչուն դիսպետչերին հայտնել է, թե բախվել է գիշանգղի հետ:
Օդանավն ուղեւորվում էր Լուկլու բնակավայր, որն Էվերեստ բարձրացող զբոսաշրջիների առաջնակայանն է:
‘