‘Նեպալում հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել’

625

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Նեպալում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 29 մարդ է զոհվել, 12 մարդ տարբեր կարգի վնասվածքներ են ստացել: Տեղի ոստիկանության ներկայացուցիչների փոխանցմամբ՝  մառախուղի և վատ տեսանելիության պատճառով ուղևորական ավտոբուսն ընկել է ձորը: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

Նման միջադեպեր Նեպոաում հաճախակի են պատահում: Ճանապարհների վատ վիճակի և անսարք փոխադրամիջոցների պատճառով բազմաթիվ մարդիկ են զոհվում: 2012-ի սեպտեմբերին նմանատիպ դեպքի հետևանքով 27 մարդ է զոհվել:

Նախորդ հոդվածը‘Դոնի Ռոստովում ինքնաթիռն անհաջող վայրէջք է կատարել ‘
Հաջորդ հոդվածը‘Էգեյան ծովի թուրքական հատվածում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել’