‘
Աղետալի երկրաշարժից մեկ շաբաթ անց Նեպալի իշխանություններն արդեն բացառում են, թե հնարավոր է ողջ մնացած մարդկանց հայտնաբերել:
«Մենք ամեն ինչ անում ենք մարդկանց գտնելու և փրկելու համար, բայց չեմ կարծում, թե հիմա փլատակների տակ ողջ մնացած մարդ կգտնենք»,-France-Presse գործակալությանն ասել է կառավարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6621-ի, իսկ վիրավորների թիվը, պաշտոնական տվյալներով՝ 14 021 է:Նախկինի պես՝ անհետ կորած են համարվում Եվրամիության առնվազն հազար քաղաքացիներ: Անհայտ է նաև մեկուսի և դժվարամատչելի բնակավայրերի հազարավոր բնակիչների ճակատագիրը, և Նեպալի իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կարող է անցնել 10 հազարից:
Շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Հնդկաստանը, Ռուսաստանը, օգնություն են ցուցաբերում Նեպալին:
Փոխանցում է BBC-ն:
‘