‘Ներդրումները Հայաստանի շինարարության ոլորտում. ԱՎԾ’

1964

2014 թվականի հունվար-հուլիս ամիսներին Համաշխարհային բանկը Հայաստանի կապիտալ շինարարության ոլորտին է ուղղել 2.9 մլրդ դրամի (7.1 մլն դոլար) վարկեր, որը կազմում է հանրապետության շինարարության հատվածին միջազգային բոլոր վարկային ներդրումների 23.8%-ը, կազմելով 12.3 մլրդ դրամ ($ 29.9 մլն):

Ընդ որում, ներդրումների ծավալը Մեծ Բրիտանիայից (Հայաստանի շինարարության ոլորտին) տարեկան կտրվածքով նվազել են 28.1%, EBRD ներդրումները 2014-ի հունվար հուլիսին կազմել են 3 մլրդ դրամ ($ 7.3 մլն դոլար, տարեկան աճը` 6.3 անգամ), կամ հանրապետության շինարարության հատվածին միջազգային բոլոր վարկային ներդրումների  24.3% — ը: Ասիական զարգացման բանկի ներդրումները կազմել են 5.3 մլրդ դրամ ($ 12.9 մլն), տարեկան աճը`4.7 անգամ: Գերմանիայի զարգացման բանկը` 696 մլն դրամ ($ 1.7 մլն), տարեկան անկումը`66.8%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2014-ի առաջին 7 ամիսներին կապիտալ ներդրումները շինարարության ոլորտում կազմել են մոտ 160 մլրդ դրամ ($ 389 մլն), 2013-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 0.5%: Կապիտալ շինարարության ընդհանուր ծավալում շինմոնտաժային աշխատանքները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 138.2 մլրդ դրամ, տարեկան աճը`0,7%:

 Ըստ վիճակագրական տվյալների, 2014-ի հունվար-հուլիսին պետական բյուջեից շինարարության ոլորտին է ներդրվել է մոտ $ 24 մլրդ դրամ ($ 58.3 մլն դոլար, տարեկան աճը` 6,3%), կամ ոլորտի ընդհանուր ներդրումների 15% — ը: Կազմակերպությունները   կապիտալ շինարարության ոլորտում ներդրել են 76.2 մլրդ դրամ ($ 185.4 մլն), տարեկան աճը` 5.3% կամ ոլորտի ընդհանուր ներդրումների 47.7% — ը: Հայաստանի բնակչությունը շինարարության ոլորտին ներդրել է 32,7 մլրդ դրամ ($ 79.4 մլն), տարեկան անկումը`29.7% կամ ոլորտի ընդհանուր ներդրումների 20.4% — ը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2014-ի հունվար — հուլիսին շինարարությունում ներդրվել է 199.4 մլն դրամ կամ ընդհանուր ծավալի 0.1%: տարեկան անկումը` 16.4%: Հայ առաքելական եկեղեցու կողմից ոլորտին ներդրվել է 815,7 մլն դրամ (ընդհանուր ծավալի 0.5%-ը), տարեկան անկումը` 44.4%: Ամենախոշոր գումարը շինարարության ոլորտում շարունակում են ներդնել դեվելոպերային ընկերությունները, 2014-ի հունվար – հուլիսին ներդնելով 37,9 մլրդ դրամ (մոտ $ 92.2 մլն, Հայաստանում ոլորտին ուղղված ընդհանուր ծավալների 23,7% — ը), տրանսպորտի ոլորտում`23,6 մլրդ դրամ ($ 57.4 մլն դոլար, 14 , 8%), էլեկտրաէներգիայի և գազի ոլորտում`13.5 մլրդ դրամ ($ 32.7 մլն դոլար, 8.4%): Վերամշակող կազմակերպույթուններն ուղղել են 13.3 մլրդ դրամ (8,3%), լեռնահանքային արդյունաբերությունը`7,9 մլրդ դրամ ($ 19.3 մլն դոլար, 5%), ջրամատակարարման ոլորտը` 9.3 մլրդ դրամ (5.8%), մեծածախ և մանրածախ առևտուրը`6.3 մլրդ դրամ (4%), տեղեկատվության և կապի ոլորտը`8.1 մլրդ.դրամ (5%), հանրային սննդի ոլորտը`մոտ 6 մլրդ դրամ (4%), կրթության ոլորտը`10,6 մլրդ դրամ ($ 25.7 մլն. կամ 6.6%), գյուղատնտեսության ոլորտը` 4.2 մլրդ դրամ (2.6%), մշակույթի ոլորտը` 2,9 մլրդ դրամ (1.8%), ֆինանսական հատվածն ուղղել է 1.5 մլրդ դրամի վարկեր ($ 3,6 մլն, 0,9%), առողջապահության ոլորտում շինարարությանն է ուղղվել 1,4 մլրդ դրամ (0,9%):

ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2014 թվականի հունվար – հուլիս ամիսներին կազմել է 411.25 դրամ / 1 դոլար, իսկ միայն հուլիսին` 407.13 ՀՀ դրամ / $ 1:

Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական և ֆինանսական ցուցանիշներ։ 

Նախորդ հոդվածը‘ՊՆ-ն հերքում է մինչև վերջին շունչը. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը. Անցել է մեկ տարի ‘