Ներկայացուցիչների պալատի խոսնակը Բայդենին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի համար

379

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը (Լուիզիանա նահանգից) ամերիկյան նախագահ Ջո Բայդենի վարչակազմին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի համար և կոչ է արել «անհապաղ զբաղվել» այդ խնդրի լուծմամբ։

«Մեր երկր հարավային սահմանն ամբողջությամբ հեղեղված է, իսկ ԱՄՆ մաքսային-սահմանապահ ծառայության հնարավորությունները սպառման եզրին են։ Այդ աղետը ուշադրություն է պահանջում»,- հայտարարել է Ջոնսոնը։

Նա նշել է, որ 2023 թ․ ԱՄՆ սահմանը հատել է մոտավորապես 3,15 մլն անօրինական ներգաղթյալ, ինչը ենթադրում է օրական առնվազն 8,4 հազար մարդ։

«Այս թվերը սարսափեցնում են, բայց դրանք կարող են աճել 2024 թ․»,- նշել է խոսնակը։

Նախորդ հոդվածըՌԴ դեսպան․ Մոսկվայի ակտիվների փոխանցումը Կիևին կհեղինակազրկի Լոնդոնին
Հաջորդ հոդվածըԷրդողանը հունվարից կսկսի տեղական իշխանությունների ընտրությունների քարոզարշավը