‘
«Вечерний Ургант» հաղորդման եթերում տարբերանշանը ներկայացրին ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն և 2016 թվականի աշխարհի չեմպիոն Ֆաբիո Կաննավարոն: Տարբերանշանն իր մեջ ներառում է Ռուսաստանին բնորոշ պատկերներ, արտահայտում է տիեզերքի նվաճումը և ֆուտբոլի նկատմամբ եղած մեծ սերը:
Նշենք, որ 2018 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Մրցաշարն ընդունող քաղաքներն են` Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սամարա, Սարանսկ, Ռոստով, Սոչի, Կազան, Կալինինգրադ, Վոլգոգրադ, Նիժնի Նովգորոդ, Եկատերինբուրգ:

‘