‘Ներկայացվել է «Դվին» հյուրանոցի տարածքում նոր հյուրանոցի նախագիծը’

1731

Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի փետրվարի 18-ի նիստին ներկայացվել է նախկին «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման էսքիզային առաջարկը, որը կառուցապատող ընկերության պատվերով կազմել են կանադացի ճարտարապետները:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախագծի ներկայացված տարբերակի վերաբերյալ խորհուրդը տվել է եզրակացություն՝ ընդգծելով վերջինիս ծավալատարածական հորինվածքի, միջավայրի գերբեռնվածության և ճարտարապետական ոճական լուծումների անհամապատասխանությունը: Հաշվի առնելով նշվածը՝ որոշակի փոփոխություններից հետո նախագիծը կրկին կներկայացվի խորհրդի քննարկմանը:

Նիստը վարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Մասնակցել են նաև քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը և մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Ուշագրավ է, որ թեեւ նախագիծը դեռ չի հաստատվել, բայց հյուրանոցի տարածքում արդեն շինարարական աշխատանքներ են ընթանում:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը կպայքարեն կոռուպցիայի դեմ (Ֆեյսբուքի արձագանքը)’
Հաջորդ հոդվածը‘Պենտագոնը 2014-ին իմպոտենցիայի դեմ պայքարի համար $125 մլն է ծախսել’