‘
ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավար Ռենդոլֆ Ալլեսը պաշտոնը կլքի մայիսի սկզբին, հայտարարել են Սպիտակ տանը:
Նրա ղեկավարած գերատեսչությունն զբաղվում է, ի թիվս այլոց, պետության առաջին դեմքերի պաշտպանությամբ: Այն ենթարկվում է ներքին անվտանգության նախարարությանը, որի ղեկավարը՝ Քիրսթյեն Նիլսենը, հրաժարական տվեց նախօրեին:
Ռենդոլֆ Ալլեսը ԱՄՆ գաղտնի ծառայությունը ղեկավարել է գրեթե երկու տարի՝ 2017 թ. ապրիլից: ԶԼՄ-ները նրա հրաժարականի մասին հաղորդել են երկուշաբթի օրը: Այն մասին, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվեյնը նախագահ Դոնալդ Թրամփից հանձնարարություն է ստացել պաշտոնանկ անել Ալլեսին, առաջինը հաղորդել է CNN-ը:
Սպիտակ տանը, սակայն, Ալլեսի հեռացումը աշխատանքից ազատել չեն համարում՝ նշելով, որ նա մեծ աշխատանք է կատարել երկու տարիների ընթացքում, և նախագահը շնորհակալ է երկրին նրա 40-ամյա ծառայության համար:
Իր գերատեսչության աշխատակիցներին ուղղված ուղերձում Ալլեսը նույնպես պնդել է, որ իրեն չեն հեռացրել: «Հավատացնում եմ, դա այդպես չէ, իրականում ինձ մի քանի շաբաթ առաջ ասել են, որ ներքին անվտանգության նախարարության ղեկավար կազմում փոփոխություններ են սպասվում»:
Փոխանցում է BBC-ն:
‘