‘
Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերի դիվիզիան, որ սովետական ժամանակներում կրում էր Ֆելիքս Ձերժինսկու անունը, կրկին անվանակոչվել է ՉԿ-ի հիմնադրի անունով:
Գերատեսչության մամլո ծառայությունը հաղորդում է, որ վերանվանակոչումը տեղի է ունեցել օպերատիվ միավորման վետերանների խնդրանքով:
ԽՍՀՄ ՆԳՆ Լենինի և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանակիր Կարմիր դրոշի առանձին մոտոհրաձգային հատուկ նշանակության ստորաբաժանումը Ձերժինսկու անունն է կրել 1924 թվականից մինչև 1994 թ.:
ՆԳՆ նոր կարգադրությամբ՝ զորամիավորմանը վերադարձվում է «երկաթե Ֆելիքսի» անունը՝ տարբեր ժամանակներում զինծառայողների ցուցաբերած «զանգվածային հերոսության և խիզախության, դիմացկունության և արիության» համար:
1994 թվականից միավորումը կոչվում էր Հատուկ նշանակության առանձին մոտոհրաձգային դիվիզիա: Փոխանցում է BBC-ն:
‘