‘Նիգերիայի բանակը «Բոկո Հարամից» խլել է 200 կանանց’

1191

‘

Նիգերիացի զինվորականները տեղեկացրել են երկրի հյուսիսում՝ Սամբիսա հսկա անտառում, 200 աղջիկների և 93 տարեց կանանց բարեհաջող ազատագրման մասին:

Ընդ որում՝ բանակում նշում են, որ իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման գերությունից ազատվածների մեջ չկան այն 200 աշակերտուհիները, որոնց ահաբեկիչներն առևանգել էին անցյալ տարի Չիբոկ քաղաքում:

BBC-ի հետ զրույցում զինվորականներից մեկը պատմել է, որ կանանց հաջողվել է ազատագրել Սամբիսա անտառից (որի տարածքը երկու անգամ գերազանցում է Բելգիայի տարածքը)՝ այն բանից հետո, երբ իսլամիստները, բանակի ճնշման ներքո, նահանջել են իրենց չորս ճամբարներից:

 

‘

Նախորդ հոդվածը‘Կադիրովը պատրաստ է ցուցմունք տալ Նեմցովի սպանության գործով’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ-ն Բուդաղյանների գործով դատարանի որոշումները չի կատարել – Aravot.am’