‘
Նիգերիայի հավաքականի խաղացողները Աֆրիկայի Ազգերի Գավաթում հաղթելու համար կստանան 32 հազարական դոլար, հաղորդում է FrancePress-ը: Բացի այդ, կառավարությունը յուրաքանչյուր ֆուտբոլիստի հողատարածք է նվիրել մայրաքաղաք Աբուջայում:
Այս մասին անձամբ է հայտարարել Նիգերիայի նախագահ Ջոնաթան Գուդլակը: Նիգերիացիների գլխավոր մարզիչ Ստիվեն Կեշը կստանա 64 հազար դոլար: Բացի այդ, խաղացողների եւ հավաքականի անձնակազմի մյուս անդամներին կվճարվեն 4,2 միլիոն եվրո պարգեւավճարներ, որոնք կստացվեն այլ աղբյուրներից:
‘