‘Նիգերիայում պահվող 15 ռուս նավաստիներին պատրաստվում են դատել մաքսանենգության համար ‘

807

Նիգերիայի իշխանությունները շարունակում են անազատության մեջ պահել 15 ռուս ծովագնացների, որոնք մեղադրվում են զենքի մաքսանենգության մեջ, հայտնում է РИА Новости-ն:

Myre Seadiver նավը մաքսանենգության կասկածանքով իր անձնակազմով ձերբակալվել է 2012-ի հոկտեմբերի 19-ին, Լագոսի նավահանգստում: Ավելի ուշ՝ դեկտեմբերի 26-ին, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ դիվանագիտական բանակցությունների արդյունքում որոշվել է մի քանի օրվա ընթացքում ՌԴ-ին հանձնել նավի անձնակազմի 15 ռուսաստանցի անդամներին: Սակայն այսօր պարզ է դարձել, որ Նիգերիան պատրաստվում է սկսել նավաստիների նկատմամբ հարուցված դատական գործի լսումները՝ ի հեճուկս ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության:

Հատկանշական է, որ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Ս. Լավրովը դեկտեմբերին իր նիգերացի գործընկերոջ հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շեշտել էր, որ 15 նավաստիների արտահանձնման ցանկացած խափանում բացասական ազդեցություն կունենա ռուս-նիգերական հարաբերությունների վրա:

Նախորդ հոդվածը‘Լեհաստանում արգելել են Լենինի կերպարով գովազդ ցուցադրել ‘
Հաջորդ հոդվածը‘Վերին Լարսը փակ է ‘