‘Նիգերիա – Արգենտինա. F խմբի առաջատարների պայքարը’

626

Հունիսի 25, ժամը՝ 20:00, Պորտու Ալեգրի, «Բեյրա-Ռիո» մարզադաշտ
Մրցավար՝ Էնրիկա Оսես (Չիլի)

Ցուցադրելով ոչ այնքան ներկայանալի ֆուտբոլ՝ Արգենտինան և Նիգերիան գործնականում հաղթել են F խմբում: Այս ընտրանիները կփորձեն ամրապնդել իրենց գրանցած արդյունքը և ցույց տալ հասուն ֆուտբոլ:

Նիգերիա. Մեկուկես տարի առաջ «սուպերարծիվները» 20 տարվա ընթացքում առաջին անգամ նվաճեցին Աֆրիկայի գավաթը: Այն ժամանակ նիգերիացիները ցուցադրեցին բավական հասուն և հավասարակշռված խաղ: Հաշվի առնելով, որ տեղացի մասնագետ Ստեֆան Կեշի թիմն այն ժամանակ դեռևս բավական երիտասարդ էր, սա մեծ հաջողություն էր: Այն տեսակետը կար, որ այս Աշխարհի առաջնությունը հավաքականի համար կդառնա աստեղային ժամ, մանավանդ, որ Աֆրիկայի չեմպիոնները Բրազիլիա են եկել գրեթե նույն թիմով:
Առաջին խաղում Նիգերիան հանդիպել է Իրանի հետ: Այդ խաղը Մունդիալի ամենաանարժեք խաղն էր, որն ավարտվեց ոչ ոքիով: Կեշի թիմն այս հակամարտության ֆավորիտն էր, սակայն ոչ տակտիկական, ոչ գործառույթային, ոչ էմոցիոնալ առավելություն հակառակորդի հանդեպ չուներ: Աֆրիկացիների մարզիչը փորձեց իր ազդեցությունն ունենալ իրադրության վրա՝ փոխարիելով հարձակվող Ազիսին Մոզեսով, Оդեմինգեին Ամեոբիով:
Իրանցիների հետ հակամարտությունում Նիգերիան այնպիսի անգույն ֆուտբոլ ցույց տվեց, որ երկրորդ՝ բոսնիացիներիհետ խաղից առաջ, դատապարտված էր թվում: Ստեփան Կեշը չփոխեց խաղային տակտիկան՝ պահպանելով 4-2-3-1-ը: Միևնույն ժամանակ, որոշ դիրքեր փոփոխության ենթարկվեց: Մոզեսի և Ազիասի փոխարեն առաջին իսկ րոպեներից դաշտ դուրս եկան 21-ամյա Մայքլ Բաբատունդեն և Պիտեր Оդեմվինգեն: Արդյունքում՝ այս ֆուտբոլիստները հիանալի խաղ ցույց տվեցին, թիմը գերազանց հանդիպում անցկացրեց, բացի դրանից նիգերիացիները, հաղթելով բոսնիացիներին, դարձան աշխարհի առաջնություններում 5 հաղթանակ տարած առաջին աֆրիկական թիմը: Մի խոսքով, նկատի ունենալով, որ Նիգերիայի հավաքականը հարձակման գծում այնքան էլ հզոր չէ, իսկ պաշտպանությունն այնքան էլ ամուր չէ, Կեշի թիմը հազիվ թե կարողանա անցնել 1/8-րդ եզրափակչից այն կողմ:

Արգենտինա. «Ալբիսելեստան» ապրում է իր պատմության ամենաերկար, առանց ավար ժամանակահատվածը (1993-թվականից սկսած): Այս ընթացքում տեղական չինովնիկները շատ ռազմավարություններ ու մարզիչներ են փոխել. Աուտիկ հանճար Բիելսից մինչև էքսցենտրիկ Մարադոնան: Սակայն արգենտինացիներին մշտապես ինչ-որ բան պակասում է: Վերջին տարիներին հավաքականն աչքի է ընկնում չհավասարակշռված խաղով: Այսоրվա մարզիչը՝ Պաբլո Սաբելյան ձգտում է չկրկնել անցյալի սխալները: Նրա հավաքականը հարավամերիկյան ընտրությունում փորձեց իրեն դրսևորել որպես հավասարակշռված թիվ, ինչ-որ տեղ նույնիսկ պաշտպանողական: Բրազիլիայում արգենտինացիները նույնպես այդպես սկսեցին: Բոսնյաի հետ հանդիպման ժամանակ Սաբելյան խաղում էր 5-3-2 կառուցվածքով: Ընդմիջումից հետո Սաբելյան դաշտ մտցրեց Իգուաինին և Գագոյին՝ Ռոդրիգեսի և Կամպանյարոյի փոխարեն՝ տակտիկական կառուցվածքը դարձնելով 4-3-3: «Ալբիսելեստան» այդ խաղում հաղթեց 2:1 հաշվով, սակայն այդ հաղթանակը, մեղմ ասած, այնքան էլ համոզիչ չէր: Իրանի հետ խաղում Սաբելյան հենց սկզբից կիրառեց 4-3-3-ը, որտեղ առաջատարները Մեսսին Ագուերոն և Իգոաինն էին: Արդեն առաջին 20 րոպեի ընթացքում նրանք հիանալի հնարավորություններ ունեին բացելու խաղի հաշիվը, բայց իրանցի դարպասապահ Հիգիգին անսասան էր: Մինչև ընդմիջում, «Ալբիսելեստեն» մի քանի գոլային պահեր ևս ստեղծեց, բայց իրենք էլ քիչ էր մնում գոլ բաց թողնեին: Երկրորդ խաղակեսում Արգենտինան ասես անհետք լուծվեց իրանցիների պաշտպանությունում: Հարավամերիկացինները, ըստ էության ոչ մի գոլային պահ չկարողացան ստեղծել, փոխարենը կարող էին մի քանի գոլ բաց թողնել: Արգենտինացիները կարող էին оրինաչափորեն միավոր կորցնել, եթե չլիներ Մեսսի գոլը՝ 91-րդ րոպեին: Բայց ճշմարտությունն այն է, որ Արգենտինայի ընտրանին դեռ չի գտել իր խաղը և շատ անելիքներ ունի:

Նախորդ հոդվածը‘Կոստանյանի խոսքով` մարտի 1-ի նախաքննությունը դեռ շարունակվում է’
Հաջորդ հոդվածը‘Նախկին ռազմագերի Արսեն Խոջոյանը ենթարկվեց հերթական բժշկական հետազոտության’