Նիգերում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարել է ֆրանսիացիների տարհանման մասին

350

Նիգերում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարել է, որ «ամենակարճ ժամանակում» երկրից տարհանում է Ֆրանսիայի քաղաքացիներին։

Այդ մասին հաղորդել է France Presse  գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական ներկայացուցչությանը։

Նախորդ օրը Նիգերում ռազմական հեղաշրջում իրականացրած զինվորականները հայտարարել էին, թե Ֆրանսիան և նրա դաշնակիցները մտադիր են ռազմական գործողություն սկսել՝ իշխանությունից հեռացված նախագահ Մոհամեդ Բազումին ազատելու նպատակով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄյանմայում դատապարտված Աուն Սան Սու Ջիին մասնակի ներում է շնորհվել
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը հերթական արցախցուն է ձերբակալել