Նիգերում իշխանությունը զավթած զինվորականները Ֆրանսիայից պահանջել են աֆրիկյան երկրի տարածքից իր զինծառայողներին դուրս բերելու ժամանակացույց սահմանել։
Այդ մասին տեղեկացրել է Al Arabiya հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ կողմերը քննարկում են միայն «Բարխան» աֆրիկյան Սահելի գոտում գործող ֆրանսիական զորքերի դուրսբերումը։
Բանակցություններին մասնակցում են Նիգերի տարածքում տեղակայված՝ Ֆրանսիայի ռազմական ստորաբաժանումների սպայական կորպուսի ներկայացուցիչները։
Նիամեյում Ֆրանսիայի դեսպանը և կենտրոնական իշխանության ներկայացուցիչները, որոնք չեն ճանաչում խռովարարների ձևավորած կառավարության օրինակարգությունը, հնարավորություն չեն ունեցել խռովարարների հետ քննարկելու զորքերը դուրս բերելու ժամկետները։
Փոխանցում է tass.ru-ն։