‘Նիդեռլանդները հաղթեց Կոստա Ռիկային 11 մետրանոց հարվածաշարով (տեսանյութ)’

1094

  Հանդիպման առաջին խաղակեսն անցավ Նիդեռլանդների տարածքային առավելությամբ, սակայն իրական վտանգավոր պահեր Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասի մոտ չստեղծվեցին: Որպես կանոն, վտանգավոր պահեր լինում էին Արիեն Ռոբենի վաստակած ստանդարտ դիրքերի իրացման ժամանակ միայն:  Կոստառիկացիները պատասխանում էին բավական սուր հակագրոհներով: Առաջին խաղակեսի դիտարժան պահերից մեկը կարելի է համարել Խունիոր Դիասի դեղին քարտը, որը ստացավ մրցավարի հետ վիճելու համար:

Երկրորդ խաղակեսը նման էր առաջինին: Նիդեռլանդցիները բավական շատ էին տիրում գնդակին, իսկ կոստառիկացիները ձգտում էին պատասխանել արագ գրոհներով: Երկրորդ խաղակեսի միջնամասում մարզիչները սկսեցին փոխարինումներ կատարել: 66-րդ րոպեին դաշտում հայտնվեց Մարկոս Ուրենյան, որ փոխարինեց Ժոել Քեմբելին, իսկ  տասը րոպե անց արդեն Լուի վան Գալը Մեմֆիս Դեպային փոխարինեց Ջերմեյն Լենսով: 

Նիդեռլանդցիները հիմնական ժամանակի վերջին րոպեներին ուժեղացրին ճնշումը, որի արդյունքը դարձավ դարպասաձողին դիպած Սնեյդերի հարվածը: Իսկ արդեն լրացուցիչ ժամանակում վան Պերսին կորցրեց լավ հնարավորությունը:

Լրացուցիչ ժամանակում երկու թիմերն էլ կարող էին գրավել դարպասը, սակայն իրական  հնարավորությունները չ oգտագործեցին: Ավարտին՝ Լուի վան Գալը փոխարինեց դարպասապահին՝ դաշտ մտցնելով Թիմ Կրուլին և այսպիսով պատրաստվելով  11 մետրանոց հարվածներին:

 11-մետրանոց հարվածաշարը հաղթանակ բերեց Նիդեռլանդների հավաքականին, և նրանք դուրս եկան կիսաեզրափակիչ: 

 

ՀՈԼԱՆԴԻԱ – ԿՈՍՏԱ ՌԻԿԱ                                     0-0 4-3 (11մ) MC
ՀՈԼԱՆԴԻԱ. 1.Յասպեր Սիլեսեն (23.Տիմ Կրուլ, 120), 2.Ռոն Վլար, 3.Ստեֆան դե Վրեյ, 4.Բրունո Մարտինս Ինդի (19.Կլաս Յան Հունտելաար, 106), 5.Դեյլի Բլինդ, 10.Ուեսլի Սնայդեր, 11.Արյեն Ռոբեն, 20.Ջորջինո Վեյնալդում, 9.Ռոբին Վան Պերսի, 15.Դիրկ Կայտ, 21.Մեմֆիս Դեպայ (17.Ջերմեյն Լենս, 76)
ԿՈՍՏԱ ՌԻԿԱ. 1.Կեյլոր Նավաս, 2.Ջոնի Ակոստա, 3.Ջանկառլո Գոնսալես, 4.Մայքլ Ումանյա, 15.Ժունիոր Դիաս, 16.Կրիստիան Գամբոա (8.Էյներ Մորա, 79), 5.Սելսո Բորխես, 7.Քրիստիան Բոլանյոս, 17.Ելցին Տեխեդա (22.Խոսե Կուբերո, 97), 9.Ջոել Քեմբել (21.Մարկոս Ուռենա, 66), 10.Բրայան Ռուիս
Զգուշացում՝ Բրունո Մարտինս Ինդի 64՛ (Հ), Կլաս Յան Հունտելաար 111՛ (Հ), Ժունիոր Դիաս 37՛ (Կ), Մայքլ Ումանյա 52՛ (Կ), Ջանկառլո Գոնսալես 81՛ (Կ), Ջոնի Ակոստա 106՛ (Կ)
Մրցավար՝ Ռավշան Իրմատով (Ուզբեկստան)
64 ԳՆԴԱԿԻ % 36
20 (15) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (3)
15 ՏՈՒԳԱՆՔ 13
11 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 1
13 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 2

Նախորդ հոդվածը‘Արգենտինան հաղթեց Բելգիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայության ղեկավարը մինչև աշխարհի առաջնության ավարտը որակազրկվել է’