Նիդեռլանդները պատրաստ է ընդունել տրիբունալը Ուկրաինայի հարցով

318

Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Վոպկե Հուկստրան հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է ընդունել հատուկ տրիբունալն Ուկրաինայի հարցով։

Այդ մասին երկուշաբթի հաղորդել է նիդեռլանդական NOS հեռարձակող ընկերությունը։

Ըստ նրա տվյալների՝ Հուկստրան հայտարարել է, որ եթե նման տրիբունալի անհրաժեշտություն կա, այն կարող է ստեղծվել Հաագայում։ Սական NOS-ը նշում է, որ դատավարության կազմակերպման համար իրավական խնդիր կա։ Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ «պետք է քննվեն բոլոր տարբերակները, որոնք հանգեցնում են հանցագործության համար դատական հետապնդման»։ Նա նշել է, որ տրիբունալի ստեղծման համար միջազգային քաղաքական և ֆինանսական աջակցություն անհրաժեշտ կլինի։

Միևնույն ժամանակ, NOS-ը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է հավանություն չտալ ՌԴ-ի նկատմամբ տրիբունալի ծրագրին, որովհետև Ռուսաստանը, որպես մշտական անդամ, կարող է վետո դնել դրա վրա։

Ավելի վաղ Չեխիայի ԱԳՆ ղեկավարն արդեն առաջարկել է հատուկ տրիբունալ ստեղծել Ուկրաինայում հանցագործությունների կապակցությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱրցախի ԱԽ-ն որոշել է նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը
Հաջորդ հոդվածըԱՀ ԱԺ հայտարարությունը