Թագաժառանգ արքայադուստրը կարող է համասեռ ամուսնություն կնքել և դառնալ թագուհի

114

Նիդեռլանդների թագաժառանգ արքայադուստրը կարող է համասեռական ամուսնություն կնքել ու, միևնույն ժամանակ, ժառանգել արքայական տիտղոսը, հայտարարել է այդ երկրի վարչապետ Մարկ Ռյուտտեն։

Համասեռական ամուսնությունները Նիդեռլանդներում օրինական են 2001 թվականից, սակայն մինչև վերջերս չէր քննարկվել, թե արդյո՞ք այն կիրառելի է արքայական ընտանիքի դեպքում։

Վարչապետը հայտարարել է, որ թագավորական ընտանիքի անդամները կարող են համասեռ ամուսնություններ ունենալ ճիշտ այնպես, ինչպես երկրի մյուս բնակիչները։

Ռյուտտեն վերապահություն է արել, որ տվյալ պահին խոսքը  զուտ տեսական իրավիճակի մասին է։

«Նախարարների կաբինետը չի կարծում, որ թագաժառանգը կամ թագավորը պետք է հրաժարվեն գահից, եթե իրենց սեռին պատկանող մարդու հետ ամուսնանան»,- հայտարարել է վարչապետը։

Նիդեռլանդներում թագաժառանգին նշանակում է կառավարությունը։ Երկրի սահմանադրության մեջ ասվում է, որ թագաժառանգ կարող է լինել թագավորող միապետի «օրինական զավակը»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲելառուսցի տարագիրները Վրաստանում
Հաջորդ հոդվածըՇատ հեշտ է խմել Ֆիզուլիում զոհվող զինվորի կենացը, բայց քո տղային չուղարկել պատերազմ. Թաթուլ Հակոբյան