‘Նիժնի Նովգորոդում թմրանյութ պահելու կասկածանքով հոգևորական է ձերբակալվել’

1175

Ոստիկանները Նիժնի Նովգորոդում ձերբակալել են մի հոգևորականի, որի մոտից հայտնաբերվել են թմրանյութեր, այսօր «Интерфакс» գործակալությանը հայտնել են տարածաշրջանի իրավապահ մարմիններից: Գործակալության զրուցակցի խոսքերով՝ հոգևորականի անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 2,3 գ հերոին: Աղբյուրի փոխանցմամբ՝ հոգևորականը Ձերժինսկ քաղաքային շրջանի եկեղեցիներից մեկի սպասավորն է, սակայն հայտնի չէ, թե որ դավանանքի սպասավոր է:

Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում: 

Նախորդ հոդվածը‘Լեհաստանում շուրջ 100 հազար մարդ գործադուլ է հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը և Ֆրանսիան հերքել են Ասադի մահվան մասին լուրերը’