Նիկարագուայում մեկնարկում են ընտրությունները, որոնցում, ինչպես սպասվում է, կրկին հաղթելու է երկրի գործող նախագահ Դանիել Օրտեգան, որը երկիրը ղեկավարում է արդեն 14 տարի։
Օրտեգան, որը 1979 թ․ ապստամբական շարժման հետ միասին մասնակցել է բռնապետ Անաստասիո Սոմոսայի տապալմանը, առաջին անգամ Նիկարագուայի նախագահ է ընտրվել 1985 թ․։ Այնուհետև նա ընտրություններում հաղթել է անընդմեջ երեք անգամ՝ 2006, 2011 և 2016 թվականներին։ Ընդ որում՝ 2011 թ․ ընտրություններին Օրտեգայի մասնակցության համար ստիպված էին փոփոխություններ կատարել երկրի սահմանդրության մեջ։
Այսպիսով, 75-ամյա Օրտեգան առաջադրվել է իր հինգերորդ նախագահական ժամկետի համար։ Թեպետ վերջին հարցումներից մեկի արդյունքները ցույց տվեցին, որ Օրտեգայի օգտին իրենց քվեն պատրաստ է տալ ընտրողների մեկ հինգերորդ մասիցէլ պակաս մարդ, այնուհանդերձ՝ սպասվում է, որ հենց նա է լինելու հաղթողը։
Նախագահի պաշտոնին հավակնում են ևս հինգ թեկնածուներ, որոնցից ամենահայտնիներն են Լիբերալ սահմանադրական կուսակցության ներկայացուցիչ Ուոլթեր Էսպինոսան և Քրիստոնեական ուղու նիկարագուական կուսակցության առաջնորդ Գիլյերմո Օսորնոն։
Փոխանցում է BBC-ն։
