‘Նիկիտա Սիմոնյանը դարձավ 88 տարեկան’

1275

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը այսօր նշում է ծննդյան 88-րդ տարեդարձը:

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Սիմոնյանը խաղացել է Սուխումիի «Դինամոյում», Մոսկվայի «Կռիլյա Սովետովում»  «Սպարտակում», որի կազմում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն և կրկնակի գավաթակիր: Նա 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է:

ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում լեգենդար հարձակվողը ոսկե մեդալի է արժանացել Մելբուրնի 1958թ. Օլիմպիական խաղերում, ինչպես նաև մասնակցել է 1958-ին Շվեդիայում կայացած աշխարհի առաջնությանը: 2000-ին Սիմոնյանը ՖԻՖԱ-ի շքանշան է ստացել ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար: 

Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը 1973-1974-ը գլխավորել է Երևանի «Արարատը», որի հետ դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն: Վաստակաշատ մարզիչը «Արարատում» աշխատել է նաև 1984-1985 թվականներին:

Նիկիտա Սիմոնյանը, Հովհաննես Զանազանյանը և Ալյոշա Աբրահամյանը:

Նախորդ հոդվածը‘Սկսվել է Հայաստան — Ֆրանսիա հանդիպման տոմսերի վաճառքը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան – Ֆրանսիա տոմսերն արդեն վաճառքում են’