‘Նիկիտա Սիմոնյան. Հայաստանի հավաքականը պետք է նախապատրաստվի Եվրո-2016-ի ընտրական փուլին’

1324

«Հայաստանի շատ հետաքրքիր հավաքականը պետք է նախապատրաստվի Եվրո-2016-ի ընտրական փուլին, և ես նրանց հաջողություններ եմ ցանկանում:  Իսկ Ռուսաստանի հավաքականին, որպես աշխարհի առաջնության մասնակցի, անհրաժեշտ է ձեռք բերել վստահություն»: Կրասնադարում կայացած ընկերական հանդիպումից հետո նման կարծիք է արտահայտել հանրահայտ ֆուտբոլիստ և մարզիչ, ՌԴ Ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը: Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ընկերական հանդիպումներն ավարտվեց ռուսների հաղթանակով` 2-0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Սամեդովը և Կոմբարովը:

Ռուսաստանի հավաքականի գործողությունները գնահատելով ամուր «4» թվանշանով, քանի որ «5»-ի համար երկրորդ խաղակեսում պակասում էր գործողությունների փոխկապակցվածությունը` Սիմոնյանը Հայաստանի հավաքականին գնահատեց որպես լավ «սպարինգ-պարտնյորի», ընդգծելով, որ երկու թիմերի տեսանկյունից էլ խաղը դիտվում էր: Նրա խոսքով, Յուրա Մովսիսանը, ինչպես և սպասվում էր, դեռ անհրաժեշտ մարզավիճակում չէ:  «Իսկ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ ցուցադրեց բարձրակարգ խաղ, իմանալով, թե ինչ պետք է ինքն անի դաշտում»,-Սիմոնյանի խոսքերը մեջ է բերում «Ռ-Սպորտ»-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2016 ընտրական փուլում Հայաստանի հավաքականը գտնվում է առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Պորտուգալիան, Սերբիան, Դանիան, Ալբանիան, ինչպես նաև առաջնության տանտերը` Ֆրանսիան, որի հետ հանդիպումները կկրեն ընկերական բնույթ:

 

Նախորդ հոդվածը‘Մարտի 6-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 414.41 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Ռուս նկարիչների 5 ամենաթանկ գեղանկարները’