‘Նիկիտա Սիմոնյան. « Մենք չենք կարող անտեսել ՈւԵՖԱ-ի կամ ՖԻՖԱ-ի որոշումները»’

964

Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է, որ ռուսական կողմը կենթարկվի ՈւԵՖԱ-ի որոշմանը, որով Ղրիմի ակումբներին արգելվել է 2015թ. հունվարից մասնակցել Ռուսաստանի առաջնությանը:

«Մենք չենք կարող անտեսել ՈւԵՖԱ-ի կամ ՖԻՖԱ-ի որոշումները: Իհարկե, մենք պետք է հիմա ենթարկվենք ՈւԵՖԱ-ի որոշմանը, քանի որ այն եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինն է, և մենք ուղղակի պարտավոր ենք ենթարկվել»,- Սիմոնյանի խոսքը մեջբերում է rsport-ը:

ՈՒԵՖԱ-ն արգելել է Ղրիմի ակումբներին մասնակցել Ռուսաստանի առաջնություններին և մրցաշարերին: ՈԻԵՖԱ-ի որոշմամբ, Ղրիմը հայտարարվել է «հատուկ ֆուտբոլային գոտի» մինչև հաջորդ որոշումը: Կազմակերպությունը որոշել է օգնել Ղրիմի ֆուտբոլին և ենթակառուցվածքին ֆինանսապես: ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը կմեկնի Ղրիմ և կծանոթանա իրավիճակին:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Էլֆրիդե Ելինեկ՝ «Դաշնակահարուհին»’
Հաջորդ հոդվածը‘Ա.Թեւանյան. 2015-ի բյուջեն սկզբունքայնորեն կարելի է գնահատել որպես իրավիճակային’