‘Նիկիտա Սիմոնյան. Ռուսական ակումբները պետք է դուրս գան ՉԼ եզրափակիչ եւ մեկնեն Կիեւ’

2040

Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի՝ Չեմպիոնների լիգայի 2017/18թթ. մրցաշարի եզրափակիչը Կիեւում անցկացնելու որոշումը:

«Պետք է դուրս գանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ մեկնենք Կիեւ: Չէի ցանկանա, որ այդ խաղին մեկնել ցանկացող մեր երկրպագուները խնդիրներ ունենային: Սակայն ով գիտե, թե ինչպես իրենց կդրսեւորեն տանտերերն ու տեղացի երկրպագուները: Եթե եզրափակիչը լիներ Ռուսաստանում, ուկրաինացի երկրպագուները խնդիրների չէին հանդիպի:

Կիեւն արժանի տարբերակ է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի համար: Նրանք անցկացրել են Եվրոպայի առաջնության եզրափակիչը: Ուկրաինան ֆուտբոլային երկիր է»,- Սիմոնյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2017/18թթ. մրցաշարի եզրափակիչ հանդիպումը հյուրընկալելու մյուս թեկնածուն Մադրիդն էր:

Նախորդ հոդվածը‘ESPN. Դերբին ամենահարմար պահը չէր Մխիթարյանին հնարավորություն տալու համար’
Հաջորդ հոդվածը‘ITF-ը ցմահ որակազրկել է երկու ադրբեջանցի մրցավարի’