‘
Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին հավակնում են չորս մասնագետներ: Նրանք են Ստանիսլավ Չերչեսովը, Կուրբան Բերդիեւը, Սերգեյ Սեմակը եւ Ալեքսանդր Բորոդյուկը, փոխանցում է sport-express-ը:
Կազմակերպության տեխնիկական կոմիտեի նիստում քննարկվել է Եվրո-2016-ում Ռուսաստանի հավաքականի ձախողումը:
Հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը պետք է լինի մինչեւ հուլիսի 31-ը: Ռուսական մամուլի տվյալներով, թիմը կգլխավորի Չերչեսովը, որն անցած մրցաշրջանում «Լեգիայի» հետ նվաճել է Լեհաստանի չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսները:
‘