‘Նիկիտա Սիմոնյան. Ռուսաստանի հավաքականի մարզիչը չի լինի օտարերկրացի’

1605

Ռուսաստանի ֆուտբոլային միության Տեխնիկական կոմիտեն որոշել է Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին դիտարկել միայն ռուսաստանցի մասնագետների: Այդ մասին հայտնել է Միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը:

«Կարող եմ ստույգ ասել, որ ազգային թիմի գլխավոր մարզիչը չի լինի օտարերկրացի: Լեոնիդ Սլուցկու մասնակցությունը քննարկումներին դեռ հստակ չէ: «Թերեկի» գլխավոր մարզիչ Ռաշիդ Ռահիմովը ներկա չի լինի հուլիսի 21-ին ընդլայնված կազմով կայանալիք Տեխնիկական կոմիտեի նիստին, քանի որ թիմի հետ հավաքների է»,- Նիկիտա Սիմոնյանի խոսքը մեջբերում է rsport- ը:

Սպասվում է, որ Լեոնիդ Սլուցկու հրաժարականից հետո Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնում նշանակում կլինի այս ամիս:

Նախորդ հոդվածը‘Չավի. Մեսսին, Սուարեսն ու Նեյմարը ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են’
Հաջորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիան» պայմանավորվել է Մարիո Գյոտցեի հետ’