‘Նիկիտա Սիմոնյան. ««Սպարտակի» պատմության ընթացքում երբեք դեպք չի եղել, երբ ազգության պատճառով իրեն դաշտ դուրս չբերեն»’

1327

‘

ՌՖՄ փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, ով երկար տարիներ հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակում», “РУСАРМИНФО”-ին տված հարցազրույցում խոսել է Արաս Օզբիլիզի աղմկահարույց հարցազրույցի մասին. 

«Չէի ցանկանա մարզչի և ֆուտբոլիստի փոխհարաբերությունները մեկնաբանել թուրք-հայ մակարդակով: «Սպարտակի» պատմության ընթացքում երբեք դեպք չի եղել, երբ ազգության պատճառով իրեն դաշտ դուրս չբերեն: Չէի ցանկանա դրան հավատալ: Սա մաքուր քաղաքական հարց է, որը չեմ ցանկանում քննարկել, թեև ես էլ եմ այն մարդկանց թվում, ով վերջերս նշել է Ցեղասպանության տարելիցը: 

Նիկիտա Սիմոնյանի կարծիքով, եթե մարզիկը պրոֆեսիոնալ է, ապա պետք է ապացուցի, որ արժանի է մեկնարկային կազմում խաղալուն, իսկ եթե ոչ, ապա, հավանաբար, պետք է այլ ակումբ փնտրի: Նույնը վերաբերվում է մարզչին.

«Ես ողջ կարիերայիս ընթացքում խաղացել եմ «Սպարտակում» և մեզ մոտ ազգայի սկզբունքով բաժանում չի եղել: Պրակտիկայիս ընթացքում երբեք նման նախադեպ չեմ ունեցել»: 

‘

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’