‘Նիկոլայ Ռիժկով. Վաղ թե ուշ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը’

802

Նախկին ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովը այսօր հայտարարել է, թե Հայաստանի բնակչության մեծ մասը ողջունում է Մաքսային միությանն անդամակցելու՝ երկրի իշխանությունների որոշումը:

Նրա խոսքով՝ վաղ թե ուշ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը և որոշակի պարտավորություններ կստանձնի, ինչպես մյուս երկրները: «Դուք չպետք է կորցնեք ռազմավարական գործընկերոջը: Ռուսաստանը ողջունում է ՄՄ-ին անդամակցելու՝ Հայաստանի որոշումը»,- հայտարարել է Ռիժկովը՝ հավելելով, թե «ոմանք Հայաստանում հայացքը հառել են դեպի Արևմուտք` ակնկալելով Եվրամիությանն անդամակցություն, սակայն ԵՄ-ում գոյություն ունեն սահմանափակումներ»: 

Նախորդ հոդվածը‘Սերժը միայն ժողովրդական ճնշման առաջ տեղի կտա’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը առաջադրել է Իշխան Զաքարյանին’