‘Նիկոլա Սարկոզիին պաշտոնապես «ազդեցության վաճառքի» մեղադրանք է ներկայացվել’

631

Նիկոլա Սարկոզիին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել «ազդեցության վաճառք» հոդվածով:

Մեկ օր  առաջ Ֆրանսիայի նախկին նախագահը հարցաքննության էր կանչվել ոստիկանություն: Սարկոզին կասկածվում է իր կապերն օգտագործելու և սկանդալային «Բետանկուրի գործով» գաղտնի տեղեկատվություն ստանալու մեջ:

«Ազդեցության վաճառքի» մեղադրանք է ներկայացվել նաև նախկին նախագահի անձնական փաստաբանին՝ Տիերի Էրզոգին: Հետաքննության կարծիքով՝ հենց նա է կապվել Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Ժիլբեր Ազիբերի հետ, ով Մոնակոյում բարձր պաշտոն ստանալու խոստման դիմաց գաղտնի տեղեկատվություն է հաղորդել «Բետանկուրի գործի» վերաբերյալ:

Սարկոզիի կողմնակիցները գործող սոցիալիստ իշխանություններին բացահայտորեն մեղադրում են իրենց քաղաքական մրցակցի դեմ հալածանքներ գործադրելու մեջ: Նոր քրեական գործը Սարկոզիի դեմ հարուցվել է այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, թե նա մտադիր է 2017 թ. կրկին առաջադրվել Հինգերորդ հանրապետության նախագահի պաշտոնում: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը խնդրում է նոր բանակցություններ ‘
Հաջորդ հոդվածը‘Բեռլինի ոստիկանությունը փոխել է դպրոցի շենքը գրոհելու որոշումը’