‘Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է Փարիզի մերձակայքում’

734

Ֆրանսիայի նախկին նախագահ, աջակենտրոն քաղաքական գործիչ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է Փարիզից արևմուտք՝ Նանտեր քաղաքի ոստիկանական բաժանմունքում՝ դատավարության վրա ճնշում գործադրելու մեղադրանքով:

Նախօրեին Փարիզի արվարձանում հարցաքննել են Սարկոզիի փաստաբանին: Հետաքննության կարծիքով՝ Ֆրանսուա Օլանդի նախորդը գաղտնի բջջային հեռախոս է գործածել, որպեսզի ազդի L’Oreal ընկերության ղեկավար Լիլիան Բետանկուրի վստահությունը չարաշահելու գործով դատավարության ընթացքի վրա, որով նա անցնում է որպես մեղադրյալ:

Հետաքննությունը կարծում է, որ 2007 թ. իր ընտրարշավի համար քաղաքական գործիչը Բետանկուրից գումար է ստացել խաբեությամբ:

Ավելի վաղ դատարանն աննախադեպ որոշում էր կայացրել, որով թույլատրվում էր գաղտնալսել Սարկոզիի հեռախոսները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պուտինը ելույթ է ունեցել ՌԴ դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունում’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Տավուշի մարզում ադրբեջանցիները դիվերսիոն գործողություն են իրականացրել’