‘
«Յուվենտուսի» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Անելկան հայտարարել է, որ տուրինյան ակումբ տեղափոխվելու պատճառներից մեկն էլ Չեմպիոնների լիգան նվաճելու ցանկությունն էր:
«Չեմպիոնների լիգայում հաղթելու համար մենք ունենք անհրաժեշտ ամեն ինչ եւ դա պատճառներից մեկն էր, որ միացա «Յուվենտուսին»: Գրեթե 13 տարի է անցել այն ժամանակներից, երբ ես Մադրիդի «Ռեալի» կազմում հաղթեցի այս մրցաշարում: Եվ մինչ կավարտեմ իմ պրոֆեսիոնալ կարիերան, երազում եմ եւս մեկ անգամ նվաճել այդ տիտղոսը»,- Անելկայի խոսքն է մեջբերում Daily Record-ը:
‘