‘«Նիկոլ Աղբալյան» միությունը կոչ է անում վաղը լինել ԱԺ-ի մոտ ‘

861

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունը.

«Այսօր ՀՀ Ազգային  Ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդես եկավ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու ՀՀ Ազգային Ժողովի ժամանկավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով: ՀՅԴ խմբակցության կողմից արտահերթ օրակարգով ԱԺ նիստ մտած օրինագծի վերաբերյալ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից եղան բազմաթիվ հիմնավորումներ ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին: Հիշեցնենք` հանձնաժողովի ստեղծմամբ բացահայտվելու են մատնանշված խնդիրների կուտակման պատճառները, ինչպես նաև ստեղծված իրավիճակի համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքերը:

Վաղը` ժամը 12:00-ին ՀՀ ԱԺ-ում տեղի է ունենալու վերոնշյալ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ քվեարկությունը: Մենք կոչ ենք անում բոլորին` ս/թ-ի փետրվարի 26-ին, չորեքշաբթի, ժ 12:00-ին լինել ԱԺ-ի մոտ`Բաղրամյան 19, միասին պահանջելու ՀՀ ԱԺ-ից որպեսզի ԱԺ-ն կողմ քվեարկի ՀՅԴ խմբակցության կողմից ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջին»: 

Նախորդ հոդվածը‘Տ. Ուրիխանյանը Քաղաքացիների դեմ մեջքով շրջվելու հերթական օրինակի մասին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Հյուսիս-հարավ» մայրուղու ծրագիրը ձախողվել է- Միջազգային ֆորումի ներկայացուցիչ’